Genesis 36:17 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եսաւի որդիին Ռագուէլին որդիները ասոնք են։ Նահաթ իշխան, Զարա իշխան, Սամմա իշխան, Մէզա իշխան։ Եդովմի երկրին մէջ Ռագուէլէն եղող իշխանները ասոնք են։ Եսաւին կնոջ Բասեմաթին որդիները ասոնք էին։
Armenian 2018
Եսավի որդի Ռագուելի որդիները սրանք են՝ իշխան Նահաթ, իշխան Զարա, իշխան Սամմա և իշխան Մեզա։ Սրանք են Եդովմի երկրում Ռագուելի իշխանները. սրանք Եսավի կնոջ՝ Բասեմաթի որդիներն էին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Եսաւի որդի Ռագուէլի որդիքը սորանք են. Նահաթ իշխան, Զարա իշխան, Սամմա իշխան, Մէզա իշխան։ Սորանք են Եդովմի երկրումը Ռագուէլի իշխանները. Սորանք Եսաւի կնոջ Բասեմաթի որդիքն էին։
Armenian Eastern Bible 1994
Եսաւի որդի Ռագուէլի որդիներն են՝ ցեղապետ Նաքոթը, ցեղապետ Զարեհը, ցեղապետ Ամման, ցեղապետ Մոզէն։ Սրանք Եսաւի կին
Armenian NEA
Եսավի որդի Ռագուելի որդիներն են իշխան Նաքովթը, իշխան Զարեհը, իշխան Սամման և իշխան Մոզեն։ Սրանք են Ռագուելի իշխանները Եդովմի երկրում։ Սրանք Եսավի կին Բասեմաթի ժառանգներն են։