Genesis 36:37 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Սամաղան մեռաւ ու անոր տեղ Գետին քով Ռոբովաթէն եղող Սաւուղը թագաւորեց։
Armenian 2018
Սամաղան մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Սավուղը՝ Ռոբոթից, որը գտնվում է Եփրատ գետի եզերքին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Սամաղան մեռաւ, եւ նորա փոխանակ Գետի մօտ լինող Ռոբովթից Սաւուղը թագաւորեց։
Armenian Eastern Bible 1994
Մեռաւ Սամաղան, եւ նրա փոխարէն թագաւորեց Սաւուղը՝ Ռոբոթից, որը գտնւում է գետի եզերքին։
Armenian NEA
Մեռավ Սամաղան, և նրա փոխարեն թագավորեց Սավուղը՝ Ռոբովթից, որը գտնվում է գետեզրին։