Genesis 36:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քանզի իրենց ստացուածքին շատ ըլլալուն համար չէին կրնար մէկտեղ բնակիլ եւ իրենց հօտերուն պատճառաւ իրենց պանդխտութեամբ բնակած երկիրը բաւական չէր իրենց։
Armenian 2018
որովհետև իրենց ունեցվածքն այնքան շատ էր, որ չէին կարող միասին բնակվել, և այն երկիրը, որտեղ ապրում էին պանդխտության մեջ, այլևս չէր բավարարում նրանց՝ իրենց ունեցած հոտերի պատճառով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ իրանց ստացուածքը շատ էին որ չէին կարող մէկտեղ բնակուել. Եւ երկիրը չէր կարողանում տանել նորանց պանդխտութիւնը նորանց հօտերի պատճառովը։
Armenian Eastern Bible 1994
որովհետեւ նրանց անասուններն այնքան շատ էին, որ պանդխտութեան երկիրը ի վիճակի չէր նրանց բաւարարելու։
Armenian NEA
որովհետև նրանց անասուններն այնքան շատ էին, որ չէին կարող միասին բնակվել, և պանդխտության երկիրն ի վիճակի չէր նրանց բավարարելու նրանց չափազանց շատ ունեցվածքի պատճառով։