Genesis 37:10 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Երբ իր հօրը ու իր եղբայրներուն պատմեց, հայրը յանդիմանեց զանիկա ու ըսաւ անոր. «Ի՞նչ է այս քու տեսած երազդ. միթէ ես ու քու մայրդ եւ քու եղբայրներդ իրաւցընէ՞ պիտի գանք՝ մինչեւ գետին քեզի խոնարհութիւն ընելու»։
Armenian 2018
Եվ պատմեց իր հորն ու իր եղբայրներին։ Իր հայրը հանդիմանեց նրան և ասաց. «Այդ ի՞նչ երազ է, որ տեսել ես. մի՞թե ես, քո մայրը և քո եղբայրները գալու ենք, որ մինչև գետին խոնարհություն անենք քեզ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ իր հօր ու իր եղբայրներին պատմեց. Եւ իր հայրը յանդիմանեց նորան, եւ ասեց նորան. Այս ի՞նչ երազ է որ տեսել ես. Մի՞թէ ես եւ քո մայրը եւ քո եղբայրները իրաւ գալու ենք որ մինչեւ գետինը քեզ խոնարհութիւն անենք։
Armenian Eastern Bible 1994
Հայրը սաստեց նրան ու ասաց. «Այդ ի՞նչ երազ է, որ տեսել ես։ Հիմա ես, քո մայրը եւ եղբայրները պիտի գանք եւ երկրպագե՞նք
Armenian NEA
Հայրը սաստեց նրան ու ասաց. «Այդ ի՞նչ երազ է, որ տեսել ես։ Գուցե ես, քո մայրը և քո եղբայրները պիտի գանք և երկրպագե՞նք քեզ»։