Genesis 37:13 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իսրայէլ ըսաւ Յովսէփին. «Քու եղբայրներդ Սիւքէմի մէջ չե՞ն արածեր ոչխարները. եկուր ես քեզ անոնց ղրկեմ». Անիկա ըսաւ. «Ահա ես հոս եմ»։
Armenian 2018
Իսրայելն ասաց Հովսեփին. «Ահա քո եղբայրները Սյուքեմում հոտեր են արածեցնում. արի՛ քեզ ուղարկեմ նրանց մոտ»։ Եվ նա ասաց. «Ահա ես այստեղ եմ »։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Իսրայէլն ասեց Յովսէփին. Ահա քո եղբայրները Սիւքեմումը արածեցնում են. Եկ քեզ նորանց մօտ ուղարկեմ. Եւ նա ասեց. Ահա ես։
Armenian Eastern Bible 1994
Իսրայէլն ասաց Յովսէփին. «Չէ՞ որ հիմա քո եղբայրները ոչխարներ են արածեցնում Սիւքեմում։ Արի՛ քեզ ուղարկեմ նրանց մօտ»։
Armenian NEA
Այն ժամանակ Իսրայելն ասաց Հովսեփին. «Չէ՞ որ քո եղբայրները հոտերն արածեցնում են Սյուքեմում։ Արի քեզ ուղարկեմ նրանց մոտ»։ Հովսեփն ասաց նրան. «Ես պատրաստ եմ»։