Genesis 37:20 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ուստի հիմա եկէք մեռցնենք զանիկա ու գուբի մէջ նետենք ու ըսենք թէ ‘Չար գազան մը կերաւ զանիկա’ եւ տեսնենք թէ անոր երազները ի՛նչ պիտի ըլլան»։
Armenian 2018
Եկեք հիմա սպանենք նրան և գբերից մեկի մեջ գցենք նրան. և ասենք, թե՝ “Մի գիշատիչ գազան կերել է նրան”։ Տեսնենք, թե ի՛նչ կլինեն նրա երազները»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ հիմա եկէք սպանենք նորան, եւ գուբերի մէկի մէջ գցենք նորան. Եւ ասենք՝ Թէ մի չար գազան կերել է նորան. Եւ տեսնենք նորա երազները ինչ կլինին։
Armenian Eastern Bible 1994
«Ահա երազատեսը գալիս է։ Եկէք սպանենք նրան, նետենք այստեղի հորերից մէկի մէջ եւ ասենք, թէ՝ «Վայրի գազան է կերել
Armenian NEA
Եկեք սպանենք նրան, նետենք այս գուբերից մեկի մեջ և ասենք՝ “Վայրի գազան է կերել նրան”։ Այն ժամանակ կտեսնենք, թե ի՛նչ կլինեն նրա երազները»։