Genesis 37:3 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իսրայէլ իր բոլոր որդիներէն աւելի կը սիրէր Յովսէփը, քանզի իր ծերութեանը որդին էր անիկա եւ բազմագոյն պատմուճան մը շինեց անոր։
Armenian 2018
Իսրայելը իր բոլոր որդիներից ավելի էր սիրում Հովսեփին, որովհետև նա իր ծերության որդին էր, և թևքերով պատմուճան էր կարել նրա համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Իսրայէլն իր բոլոր որդիներից աւելի սիրում էր Յովսէփին, որովհետեւ նա իր ծերութեան որդին էր. Եւ թեւքերով պատմուճան շինեց նորա համար։
Armenian Eastern Bible 1994
բայց Իսրայէլը Յովսէփին աւելի շատ էր սիրում, քան մնացած բոլոր որդիներին, որովհետեւ Յովսէփը նրա ծեր տարիքում ծնուած
Armenian NEA
Բայց Իսրայելը Հովսեփին ավելի շատ էր սիրում, քան մյուս բոլոր որդիներին, որովհետև իր ծերության ժամանակ էր ծնվել, և նրա համար մի ծաղկյա պատմուճան պատրաստեց։