Genesis 37:32 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բազմագոյն պատմուճանը իրենց հօրը ղրկեցին ու ըսին. «Ասիկա գտանք մենք. տես թէ ասիկա քու որդիիդ պատմուճա՞նն է՝ թէ ոչ»։
Armenian 2018
Ապա ուղարկեցին թևքերով պատմուճանը և բերեցին իրենց հոր մոտ և ասացին. «Գտել ենք սա. հիմա ճանաչի՛ր, թե սա քո որդու պատմուճա՞նն է, թե՞ ոչ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ուղարկեցին թեւքերով պատմուճանը եւ բերին իրանց հօր մօտ, եւ ասեցին. Սա գտել ենք, հիմա ճանաչիր թէ սա քո որդու պատմուճա՞նն է, թէ ոչ։
Armenian Eastern Bible 1994
ապա ծաղկազարդ պատմուճանն ուղարկեցին իրենց հօրն ու ասացին. «Գտել ենք սա, տե՛ս, քո՞ որդու պատմուճանն է սա, թէ՞ ոչ»։
Armenian NEA
և ծաղկյա պատմուճանն ուղարկեցին իրենց հորն ու ասացին. «Սա գտել ենք. տե՛ս՝ քո՞ որդու պատմուճանն է, թե՞ ոչ»։