Genesis 37:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
‘Ահա մենք դաշտին մէջ որաներ կը կապէինք։ Իմ որաս ելաւ ու շիտակ կանգնեցաւ եւ ձեր որաներ անոր բոլորտիքը կանգնեցան ու իմ որայիս երկրպագութիւն ըրին։
Armenian 2018
Մենք դաշտում խրձեր էինք կապում, և ահա իմ խուրձը բարձրացավ և կանգնեց ուղիղ, իսկ ձեր խրձերը կանգնեցին նրա շուրջը և երկրպագեցին իմ խրձին»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ահա մենք դաշտումը որաներ էինք կապում, եւ ահա իմ որան վեր կացաւ եւ ուղիղ կանգնեց. Եւ ահա ձեր որաները նորա շուրջը կանգնեցին ու իմ որային երկրպագութիւն արին։
Armenian Eastern Bible 1994
Թւում էր, թէ մի դաշտում հասկերի խուրձ էինք կապում։ Իմ խուրձը բարձրացաւ, կանգնեց ուղիղ, իսկ ձեր խրձերը դարձան ու
Armenian NEA
Տեսա, իբր դաշտում հասկերի խուրձ էինք կապում։ Իմ խուրձը հանկարծակի բարձրացավ և ուղիղ կանգնեց, իսկ ձեր խրձերը թեքվեցին ու երկրպագեցին իմ խրձին»։