Genesis 38:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ճամբան անոր դարձաւ ու ըսաւ. «Շնորհք ըրէ, քեզի մտնեմ», քանզի չէր գիտեր թէ անիկա իր հարսն է։ Անիկա ըսաւ. «Ինծի մտնելու համար ի՞նչ կու տաս ինծի»։
Armenian 2018
Ճանապարհին Հուդան դարձավ դեպի նա և ասաց. «Խնդրեմ, թո՛ւյլ տուր մտնեմ քեզ մոտ». որովհետև չգիտեր, որ դա իր հարսն էր։ Եվ նա ասաց. «Ի՞նչ կտաս ինձ, որ մտնես ինձ մոտ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ճանապարհին դէպի նորան դարձաւ եւ ասեց. Խնդրեմ, թող քեզ մօտ մտնեմ. Որովհետեւ չգիտէր թէ նա իր հարսն էր։ Եւ նա ասեց. Ի՞նչ կտաս ինձ որ ինձ մօտ մտնես։
Armenian Eastern Bible 1994
Իր ճանապարհը թեքելով՝ Յուդան գնաց դէպի նա եւ ասաց. «Թո՛յլ տուր մտնեմ ծոցդ»։ Նա չգիտէր, որ դա իր հարսն է։ Սա ասաց.
Armenian NEA
Իր ճանապարհը թեքելով դեպի նա՝ ասաց. «Թո՛ւյլ տուր՝ կենակցեմ քեզ հետ», որովհետև չճանաչեց, որ իր հարսն է։ Եվ նա ասաց. «Ի՞նչ կտաս ինձ, որ կենակցես ինձ հետ»։