Genesis 39:22 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բանտապետը Յովսէփին ձեռքը յանձնեց բանտին մէջ եղած բոլոր բանտարկեալները։ Հոն ամէն գործ տեսնողը ան էր։
Armenian 2018
Բանտապետը Հովսեփի ձեռքը հանձնեց բանտում գտնվող բոլոր կալանավորներին. և ինչ էլ որ արվում էր այնտեղ, պատասխանատուն նա էր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ բանտապետը Յովսէփի ձեռքը յանձնեց բանտումը եղած բոլոր բանտարկեալներին. Եւ ամեն ինչ որ այնտեղ անում էին, անողը նա էր։
Armenian Eastern Bible 1994
Բանտապետը բանտն ու բանտում եղած բոլոր կալանաւորներին վստահեց Յովսէփին։ Եւ ինչ էլ որ լինում էր այնտեղ, նա էր անողը։
Armenian NEA
Բանտապետը բանտն ու բանտում եղած բոլոր կալանավորներին վստահեց Հովսեփին։ Եվ ինչ որ լինում էր այնտեղ, նա էր անում։