Genesis 4:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Դուն անիծեալ ես երկրէն, որ իր բերանը բացաւ եղբօրդ արիւնը քու ձեռքէդ ընդունելու։
Armenian 2018
Եվ հիմա դու անիծյալ լինես այն երկրից, որ իր բերանը բաց արեց եղբորդ արյունը քո ձեռքից ընդունելու համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ հիմա դու անիծեալ լինիս այն երկրիցը, որ իր բերանը բացաւ եղբօրդ արիւնը քո ձեռքից ընդունելու։
Armenian Eastern Bible 1994
Արդ, անիծեալ լինես երկրի վրայ, որը բացեց իր բերանը եղբօրդ՝ քո ձեռքով թափած արիւնն ընդունելու համար։
Armenian NEA
Արդ, անիծյալ լինես երկրի վրա, որը բացեց իր բերանը՝ ընդունելու քո ձեռքով թափված եղբորդ արյունը։