Genesis 4:23 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ղամէք իր կիներուն՝ Ադդային ու Սելլային ըսաւ. «Ձայնս լսեցէ՛ք, ո՛վ Ղամէքի կիներ, ակա՛նջ դրէք իմ խօսքիս. վասն զի ես մարդ մը սպաննեցի ինծի վէրք ու երիտասարդ մը՝ ինծի պատուհաս ըլլալով։
Armenian 2018
Ղամեքն ասաց իր կանանց՝ Ադդային և Սելլային. «Լսե՛ք իմ ձայնը, ո՛վ Ղամեքի կանայք, ակա՛նջ դրեք իմ խոսքին. ես մի մարդ սպանեցի ինձ վիրավորելու և մի երիտասարդ՝ ինձ հարվածելու համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Ղամէքն իր կանանցը՝ Ադդային եւ Սէլլային ասաց. Լսեցէք ձայնս, ով Ղամէքի կանայք, ականջ դրէք իմ խօսքին, որ մի մարդ սպանեցի՝ ինձ վէրք, ու մի երիտասարդ՝ ինձ հարուածք լինելու համար։
Armenian Eastern Bible 1994
Ղամէքն ասաց իր կանանց՝ Ադդային ու Սէլլային. «Լսեցէ՛ք իմ խօսքը, Ղամէքի կանայք, ակա՛նջ դրէք իմ ասածին։ Ես մի
Armenian NEA
Ղամեքն ասաց իր կանանց՝ Ադդային ու Սելլային. «Լսե՛ք ինձ, Ղամեքի՛ կանայք, ակա՛նջ դրեք իմ խոսքերին։ Մի մարդու սպանեցի, որ ինձ վերք էր հասցրել, մի երիտասարդի, որ ինձ հարվածել էր։