Genesis 41:19 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնց ետեւէն ուրիշ եօթը երինջներ ելան՝ նիհար ու խիստ զազիր տեսքով եւ վտիտ մարմնով, որոնց պէս զազիր բնաւ տեսած չէի Եգիպտոսի բոլոր երկրին մէջ։
Armenian 2018
Եվ ահա դրանց ետևից դուրս ելան նիհար, շատ զազրելի տեսքով ու վտիտ մարմնով ուրիշ յոթ երինջներ, որոնց պես զազրելի չեմ տեսել Եգիպտոսի ամբողջ երկրում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ահա նորանց ետեւից ուրիշ եօթը երինջներ ելան նիհար ու շատ զազիր տեսքով եւ վտիտ մարմնով, որ նորանց պէս զազիր չեմ տեսել Եգիպտոսի բոլոր երկրումը։
Armenian Eastern Bible 1994
Ապա, դրանցից յետոյ գետից դուրս էին գալիս տեսքով շատ այլանդակ ու զզուելի եւ մարմնով նիհար եօթը երինջներ, որոնցից
Armenian NEA
Նրանցից հետո գետից դուրս էին գալիս յոթ այլ՝ ժանտ, զազիր ու նիհար երինջներ, որոնցից ավելի զազրելի չեմ տեսել եգիպտացիների ողջ երկրում։