Genesis 41:2 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ահա գետէն գեղեցիկ տեսքով ու պարարտ մարմնով եօթը երինջներ ելան ու մարգագետնին վրայ կ’արածուէին։
Armenian 2018
Եվ ահա գետից դուրս ելան գեղեցիկ տեսքով ու պարարտ մարմնով յոթ երինջներ և արածում էին եղեգների մեջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ահա գետիցը գեղեցիկ տեսքով եւ պարարտ մարմնով եօթը երինջներ ելան եւ արածում էին պրտուների մէջ։
Armenian Eastern Bible 1994
իսկ գետից դուրս էին գալիս տեսքով գեղեցիկ ու մարմնով պարարտ եօթը երինջներ, որոնք արածում էին այնտեղ՝ ճահճուտում։
Armenian NEA
և ահա իբր գետից դուրս էին գալիս յոթ գեղեցիկ ու պարարտ երինջներ և արածում կանաչների մեջ։