Genesis 41:45 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Փարաւոն Յովսէփին անունը Փսոմփթոմփանէ դրաւ եւ Արեգ քաղաքին՝ ՝ Պետափրա քուրմին աղջիկը Ասանէթը անոր կնութեան տուաւ։ Յովսէփ Եգիպտոսի երկիրը պտըտելու ելաւ։
Armenian 2018
Եվ փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսոմփթոմփանե։ Եվ Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթին նրան կնության տվեց։ Եվ Հովսեփը ելավ շրջելու Եգիպտոսի երկիրը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Փարաւօնը Յովսէփի անունը Փսոմփթոմփանէ դրաւ, եւ Արեգ քաղաքի Պետափրեայ քուրմի աղջիկ Ասանէթը նորան կին տուաւ. Եւ Յովսէփը ելաւ որ Եգիպտոսի երկիրը ման գայ։
Armenian Eastern Bible 1994
Եւ փարաւոնը Յովսէփի անունը դրեց Փսոմփթոմբանէ, իսկ Արեգ քաղաքի քուրմ Պետափրէսի դուստր Ասանէթին նրան տուեց կնութեան։
Armenian NEA
Եվ փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսոմփթոմփանե [ Երկրի փրկիչը ] և Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթին կնության տվեց նրան, ապա Հովսեփը դուրս եկավ փարավոնի առջևից։