Genesis 41:56 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու երկրի բոլոր երեսին վրայ սով եղաւ եւ Յովսէփ բացաւ բոլոր շտեմարանները ու Եգիպտացիներուն պաշար ծախեց։ Սովը սաստկացաւ Եգիպտոսի մէջ։
Armenian 2018
Սովը տարածվեց ամբողջ երկրում։ Հովսեփը բացեց բոլոր շտեմարանները, որոնց մեջ պաշար կար, և ցորեն էր վաճառում եգիպտացիներին։ Սովը սաստկացավ Եգիպտոսի երկրում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ սովը երկրի բոլոր երեսի վերայ եղաւ. Եւ Յովսէփը բացաւ բոլոր շտեմարանները, որոնց մէջ պաշար կար եւ Եգիպտացիներին պաշար ծախեց. Եւ սովը սաստկացաւ Եգիպտոսի երկրումը։
Armenian Eastern Bible 1994
Սով էր ամբողջ երկրում։ Յովսէփը բացեց ցորենի բոլոր շտեմարանները եւ ցորեն էր վաճառում բոլոր եգիպտացիներին։ Սովը
Armenian NEA
Երբ սովը տարածվեց ամենուր, Հովսեփը բացեց ցորենի շտեմարանները և սկսեց ցորեն վաճառել եգիպտացիներին։