Genesis 41:8 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Փարաւոն արթնցաւ եւ ահա երազ էր։ Առտուն անոր հոգին նեղուեցաւ ու կանչել տուաւ Եգիպտոսի բոլոր մոգերը եւ բոլոր իմաստունները ու Փարաւոն պատմեց անոնց իր երազները, բայց մէկը չկար, որ զանոնք Փարաւոնին մեկնէր։
Armenian 2018
Առավոտյան խռովվեց նրա հոգին։ Նա կանչել տվեց Եգիպտոսի բոլոր մոգերին ու նրա բոլոր իմաստուններին, և փարավոնը պատմեց նրանց իր երազները, բայց չգտնվեց մեկը, որ կարողանար դրանք մեկնել փարավոնի համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եղաւ որ առաւօտանց նորա հոգին խռովուեցաւ, եւ նա կանչել տուաւ Եգիպտոսի բոլոր մոգերին, եւ նորա բոլոր իմաստուններին. Եւ Փարաւօնը պատմեց նորանց իր երազները, բայց մէկը չկար, որ մեկնէր նորանց Փարաւօնի համար։
Armenian Eastern Bible 1994
Զարթնեց փարաւոնը եւ տեսաւ, որ երազ էր։ Առաւօտեան խռովուեց նրա հոգին։ Նա մարդ ուղարկեց, կանչել տուեց Եգիպտոսի բոլոր
Armenian NEA
Լույսը բացվեց. փարավոնը խռովված էր։ Նա կանչել տվեց Եգիպտոսի բոլոր երազահաններին և իր բոլոր իմաստուններին ու պատմեց իր երազը, սակայն ոչ ոք չկարողացավ մեկնել այն։