Genesis 42:21 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու իրարու ըսին. «Իրաւցընէ մեր եղբօրը հանդէպ յանցաւոր ենք. վասն զի մենք տեսանք անոր հոգիին նեղութիւնը՝ երբ ինք մեզի աղաչեց, բայց մտիկ չըրինք՝ ատոր համար այս նեղութիւնը մեր վրայ եկաւ»։
Armenian 2018
Նրանք ասում էին միմյանց. «Իրոք, մենք հանցավոր ենք մեր եղբոր հանդեպ, որովհետև տեսանք նրա հոգու տագնապը, երբ նա աղաչում էր մեզ, բայց չլսեցինք։ Դրա համար էլ մեր գլխին է գալիս այս նեղությունը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանք իրար ասում էին. Իրաւ մենք մեր եղբօր վրայով յանցաւոր ենք, որովհետեւ տեսանք նորա հոգու նեղութիւնը երբոր նա մեզ աղաչում էր, եւ չլսեցինք. Նորա համար գալիս է այս նեղութիւնը մեր վերայ։
Armenian Eastern Bible 1994
Նրանք այդպէս էլ արեցին։ Նրանք՝ եղբայրները, միմեանց ասացին. «Այո՛, մենք մեր եղբօր նկատմամբ մեղաւոր ենք, որովհետեւ
Armenian NEA
Եվ մեկը մյուսին ասաց. «Իրապես մենք մեղավոր ենք մեր եղբոր համար, որովհետև անտեսեցինք նրա հոգու տագնապը, երբ նա մեզ աղաչում էր, և նրան չլսեցինք։ Դրա համար էլ մեզ պատահեց այս պատուհասը»։