Genesis 42:22 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ռուբէն պատասխան տուաւ անոնց՝ ըսելով. «Ես ձեզի չխօսեցա՞յ ըսելով. ‘Տղուն դէմ մեղք մի՛ գործէք’, բայց դուք մտիկ չըրիք եւ ահա հիմա անոր արիւնը մեզմէ կը պահանջուի»։
Armenian 2018
Ռուբենը պատասխանեց նրանց և ասաց. «Ես չէի՞ ասում, թե՝ “Այդ տղայի դեմ մեղք մի՛ գործեք”, իսկ դուք չլսեցիք։ Եվ ահա հիմա նրա արյունն է պահանջվում»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Ռուբէնը պատասխանեց նորանց ասելով. Ես չէ՞ի ասում, թէ Այդ տղայի դէմ մեղք մի գործէք, եւ դուք ականջ չդրիք. Եւ ահա հիմա նորա արիւնը պահանջվում է։
Armenian Eastern Bible 1994
Պատասխան տուեց Ռուբէնն ու ասաց նրանց. «Ես ձեզ չասացի՞, թէ՝ «Մեղք մի՛ գործէք պատանու դէմ», իսկ դուք ինձ չլսեցիք։
Armenian NEA
Ռուբենը պատասխանեց ու ասաց նրանց. «Ես չասացի՞ ձեզ. “Մեղք մի՛ գործեք պատանու դեմ”, սակայն դուք ինձ չլսեցիք։ Եվ ահա նրա արյունը վրեժ է խնդրում»։