Genesis 42:24 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Յովսէփ անոնցմէ զատուեցաւ ու լացաւ։ Ապա նորէն անոնց դարձաւ ու խօսեցաւ անոնց հետ եւ անոնցմէ Շմաւոնը առաւ ու անոնց աչքին առջեւ կապեց զանիկա։
Armenian 2018
Եվ Հովսեփը, առանձնանալով նրանցից, լաց եղավ։ Ու վերադարձավ նրանց մոտ և խոսեց նրանց հետ։ Ապա նրանց միջից վերցնելով Շմավոնին՝ նրանց աչքի առաջ կապեց նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանցից բաժանուեցաւ եւ լացաւ. Եւ դարձաւ դէպի նորանց, եւ խօսեց նորանց հետ. Եւ նորանցից Շմաւոնին առաւ, եւ նորանց աչքի առաջին կապեց նորան։
Armenian Eastern Bible 1994
Նա դարձեալ եկաւ նրանց մօտ եւ խօսեց նրանց հետ։ Ապա նրանցից առանձնացնելով Շմաւոնին՝ նրանց ներկայութեամբ շղթայեց նրան։
Armenian NEA
Առանձնանալով՝ Հովսեփը լաց եղավ, ապա կրկին եկավ նրանց մոտ, խոսեց նրանց հետ և նրանց ներկայությամբ շղթայեց Շմավոնին։