Genesis 42:35 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բայց իրենց քուրձերը պարպած ատեննին, ահա ամէն մէկուն ստակին ծրարը իր քուրձին մէջ էր եւ իրենք ու իրենց հայրն ալ ստակին ծրարները տեսածնուն պէս վախցան։
Armenian 2018
Երբ նրանք դատարկեցին իրենց պարկերը, ամեն մեկի փողի քսակն իր պարկում էր։ Իրենք և իրենց հայրը տեսան փողի քսակները և վախեցան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եղաւ որ նորանք իրանց քսակները դատարկելիս, ահա ամեն մէկի փողի ծրարը իր քսակումն էր. Եւ իրանք ու իրանց հայրը տեսան փողի ծրարները եւ վախեցին։
Armenian Eastern Bible 1994
Երբ նրանք դատարկում էին իրենց պարկերը, իւրաքանչիւրի արծաթի քսակը իր պարկում էր։ Եւ երբ նրանք տեսան իրենց արծաթի
Armenian NEA
Եվ մինչ նրանք դատարկում էին իրենց պարկերը, յուրաքանչյուրի արծաթի քսակն իր պարկում գտան։ Եվ երբ իրենց արծաթի քսակները տեսան, թե՛ իրենք և թե՛ իրենց հայրը խիստ վախեցան։