Genesis 42:5 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իսրայէլի որդիները հոն գացողներուն հետ պաշար ծախու առնելու եկան, քանզի Քանանի երկրին մէջ ալ սով կար։
Armenian 2018
Իսրայելի որդիները եկան ցորեն գնելու այնտեղ գնացողների հետ, որովհետև Քանանի երկրում սով կար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Իսրայէլի որդիները եկան այնտեղ գնացողների հետ պաշար ծախու առնելու. որովհետեւ Քանանի երկրումը սով կար։
Armenian Eastern Bible 1994
Իսրայէլի որդիներն այլ ճանապարհորդների հետ եկան ցորեն գնելու, քանի որ Քանանացիների երկրում սով էր։
Armenian NEA
Իսրայելի որդիներն այլ ճանապարհորդների հետ եկան ցորեն գնելու, քանի որ քանանացիների երկրում սով էր։