Genesis 42:9 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Յովսէփ անոնց վրայով իր տեսած երազները միտքը բերաւ ու ըսաւ անոնց. «Դուք լրտեսներ էք. երկրին տկարութիւնը տեսնելու եկած էք»։
Armenian 2018
Հովսեփը հիշեց նրանց վրա տեսած իր երազները և ասաց նրանց. «Դուք լրտեսներ եք, եկել եք երկրի թույլ կողմերը հետախուզելու»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յովսէփը յիշեց այն երազները, որ նորանց վերայ տեսել էր, եւ ասեց նորանց. Դուք լրտեսներ էք. Եկել էք երկրի բացութիւնը տեսնելու։
Armenian Eastern Bible 1994
Յովսէփը յիշեց իր տեսած երազները եւ ասաց նրանց. «Դուք լրտեսներ էք եւ եկել էք երկիրը հետախուզելու»։
Armenian NEA
Հովսեփը հիշեց իր երազները և ասաց նրանց. «Դուք լրտեսներ եք և եկել եք երկրի ելքն ու մուտքն ուսումնասիրելու»։