Genesis 43:23 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անիկա ըսաւ. «Խաղաղութիւն ձեզի, մի՛ վախնաք. ձեր Աստուածը եւ ձեր հօրը Աստուածը ձեզի գանձ տուաւ ձեր քուրձերուն մէջ. ես առի ձեր ստակը»։ Եւ Շմաւոնը դուրս հանեց անոնց։
Armenian 2018
Եվ նա ասաց. «Հանգի՛ստ եղեք, մի՛ վախեցեք. ձեր Աստվածը և ձեր հոր Աստվածը ձեզ գանձ է տվել ձեր պարկերում. ես ստացել եմ ձեր փողը»։ Եվ Շմավոնին դուրս հանեց նրանց մոտ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա ասեց. Խաղաղութիւն է ձեզ համար, մի վախիք. ձեր Աստուածը եւ ձեր հօր Աստուածը ձեզ գանձ է տուել ձեր քսակներումը. ձեր փողը եկաւ ինձ։ Եւ Շմաւոնին դուրս հանեց նորանց մօտ։
Armenian Eastern Bible 1994
Նա ասաց նրանց. «Խաղաղութիւն ընդ ձեզ, մի՛ վախեցէք։ Ձեր եւ ձեր հայրերի Աստուածն է դրել գանձերը ձեր պարկերի մէջ, իսկ
Armenian NEA
Նա նրանց ասաց. «Խաղաղությո՛ւն ձեզ, մի՛ վախեցեք։ Ձեր և ձեր հայրերի Աստվածն է գանձեր դրել ձեր պարկերի մեջ, մինչդեռ ես ձեր արծաթն ստացել եմ»։ Եվ նա նրանց մոտ բերեց նաև Շմավոնին։