Genesis 44:17 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Յովսէփ ըսաւ. «Քա՛ւ լիցի որ ես այդպէս ընեմ. հապա այն մարդը, որուն քով գաւաթը գտնուեցաւ, միայն անիկա ինծի ծառայ թող ըլլայ ու դուք խաղաղութեամբ ձեր հօրը ելէք»։
Armenian 2018
Հովսեփն ասաց. «Քա՛վ լիցի, որ ես այդպիսի բան անեմ. միայն այն մարդը, որի մոտ գտնվել է բաժակը, թող ինձ ծառա լինի, իսկ դուք խաղաղությամբ գնացե՛ք ձեր հոր մոտ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա ասեց. Քաւ լիցի որ ես այդպէս անեմ. Միայն այն մարդը, որի մօտ բաժակը գտնուել է, նա ինձ ծառայ լինի, եւ դուք խաղաղութեամբ ձեր հօր մօտ վեր գնացէք։
Armenian Eastern Bible 1994
Նա ասաց. «Քա՛ւ լիցի, ես այդպիսի բան չեմ անի։ Այն մարդը, որի մօտ գտնուել է սկիհը, նա՛ թող լինի իմ ստրուկը, իսկ դուք
Armenian NEA
Իսկ Հովսեփն ասաց. «Քա՛վ լիցի, ես այդպիսի բան չեմ անի։ Այն մարդը, որի մոտ գտնվել է սկիհը, նա՛ թող լինի իմ ծառան, իսկ դուք հանգիստ գնացե՛ք ձեր հոր մոտ»։