Genesis 45:21 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Իսրայէլի որդիները այնպէս ըրին։ Յովսէփ անոնց կառքեր տուաւ Փարաւնին խօսքին պէս ու ճամբու համար պաշար տուաւ անոնց։
Armenian 2018
Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին. Հովսեփը, ըստ փարավոնի հրամանի, կառքեր տվեց նրանց և պաշար՝ ճանապարհի համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Իսրայէլի որդիներն այնպէս արին. Եւ Յովսէփը նորանց կառքեր տուաւ Փարաւօնի խօսքի պէս, եւ ճանապարհի համար պաշար տուաւ նորանց։
Armenian Eastern Bible 1994
Այդպէս էլ արեցին Իսրայէլի որդիները։ Յովսէփը փարաւոն արքայի կարգադրութեան համաձայն՝ նրանց տուեց սայլեր ու ճանապարհի
Armenian NEA
Այդպես էլ արեցին Իսրայելի որդիները։ Հովսեփը փարավոն արքայի կարգադրության համաձայն նրանց սայլեր ու ճանապարհի պաշար տվեց։