Genesis 46:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Յուդային որդիները՝ Էր ու Օնան եւ Սելօմ ու Փարէս եւ Զարա. բայց Էր ու Օնան Քանանի երկրին մէջ մեռան։ Եւ Փարէսին որդիները՝ Եսրոն ու Համուլ։
Armenian 2018
Հուդայի որդիները՝ Էր, Օնան, Սելոմ, Փարես և Զարա. բայց Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Փարեսի որդիները՝ Եսրոն և Համուլ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յուդայի որդիքը՝ Էր ու Օնան, եւ Սելոմ, եւ Փարէս եւ Զարա. Բայց Էրը եւ Օնանը Քանանի երկրումը մեռան, եւ Փարէսի որդիքը՝ Եսրոն եւ Համուլ։
Armenian Eastern Bible 1994
Յուդայի որդիներն են՝ Էրը, Օնանը, Սելոմը, Փարէսն ու Զարան։ Էրն ու Օնանը մեռան Քանանացիների երկրում։ Փարէսի որդիները
Armenian NEA
Հուդայի որդիները՝ Էրը, Օնանը, Սելովմը, Փարեսն ու Զարան։ Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Իսկ Փարեսի որդիներն են Ասրովմն ու Համուելը։