Genesis 47:22 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Միայն քուրմերուն երկիրը ծախու չառաւ. վասն զի քուրմերը Փարաւոնէն կապուած բաժին ունէին ու կ’ուտէին իրենց բաժինը, որ Փարաւոն կու տար անոնց։ Ատոր համար իրենց երկիրը չծախեցին։
Armenian 2018
Միայն քրմերի հողերը չգնեց, որովհետև քրմերը փարավոնի կողմից որոշված բաժին ունեին և ուտում էին որոշված բաժինը, որ փարավոնը տալիս էր նրանց։ Դրա համար էլ չվաճառեցին իրենց հողաբաժինը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Միայն քուրմերի երկիրը ծախու չառաւ, որովհետեւ քուրմերը Փարաւօնիցը մի որոշուած մասն ունէին, եւ ուտում էին իրանց որոշուածը, որ Փարաւօնը տալիս էր նորանց, նորա համար իրանց երկիրը չծախեցին։
Armenian Eastern Bible 1994
բացի քրմերի կալուածքներից, որովհետեւ Յովսէփը դրանք չգնեց, քանի որ փարաւոնը քրմերին առատօրէն պարգեւատրում էր, եւ
Armenian NEA
բացի քրմերի կալվածքներից, որովհետև Հովսեփը դրանք չգնեց, քանի որ փարավոնը քրմերին առատորեն պարգևատրում էր, և նրանք սնվում էին այն պարգևներով, որ նրանց տալիս էր փարավոնը, այդ պատճառով էլ նրանք չվաճառեցին իրենց կալվածքները։