Genesis 48:18 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ Յովսէփ ըսաւ իր հօրը. «Ո՛չ այդպէս, հայր իմ. վասն զի անդրանիկը այս է։ Քու աջ ձեռքդ անոր գլխուն վրայ դիր»
Armenian 2018
Հովսեփն ասաց իր հորը. «Այդպես չէ, հա՛յր իմ, որովհետև անդրանիկը սա է. աջ ձեռքդ դիր սրա՛ գլխին»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յովսէփն ասեց իր հօրը. Այդպէս չէ, հայր իմ, որովհետեւ անդրանիկը սա է. Աջ ձեռքդ սորա գլխին դիր։
Armenian Eastern Bible 1994
Յովսէփն ասաց իր հօրը. «Կարգն այդպէս չէ, հա՛յր, որովհետեւ սա է անդրանիկը։ Քո աջը դիր սրա՛ գլխին»։
Armenian NEA
ասելով իր հորը. «Ո՛չ այդպես, հա՛յր, սա է անդրանիկը։ Քո աջը դիր սրա՛ գլխին»։