Genesis 50:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Յովսէփ իր հայրը թաղելէն յետոյ Եգիպտոս դարձաւ, ինք ու իր եղբայրները եւ այն ամէնքը որ իրեն հետ իր հայրը թաղելու ելան։
Armenian 2018
Հովսեփն իր հորը թաղելուց հետո վերադարձավ Եգիպտոս, ինքը, իր եղբայրները և այն բոլորը, որ բարձրացել էին իր հետ իր հորը թաղելու համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յովսէփը ետ դարձաւ Եգիպտոս իր հօրը թաղելուց յետոյ, ինքը եւ իր եղբայրները եւ այն ամենը որ իր հետ ելան իր հօրը թաղելու։
Armenian Eastern Bible 1994
Յովսէփը վերադարձաւ Եգիպտոս. ինքը, իր եղբայրները եւ իր հօրը թաղելու համար իր հետ գնացած բոլոր մարդիկ։
Armenian NEA
Հովսեփը վերադարձավ Եգիպտոս. ինքը, իր եղբայրները և իր հորը թաղելու համար իր հետ գնացած բոլոր մարդիկ։