Genesis 50:24 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Յովսէփ իր եղբայրներուն ըսաւ. « Ահա ես կը մեռնիմ ու Աստուած անշուշտ ձեզի այցելութիւն պիտի ընէ ու ձեզ այս երկրէն պիտի հանէ դէպի այն երկիրը, որուն համար ինք երդում ըրաւ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին»։
Armenian 2018
Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ահա ես մեռնում եմ. Աստված անպայման կայցելի ձեզ, կհանի ձեզ այս երկրից և կտանի այն երկիրը, որ երդվեց տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յովսէփն իր եղբայրներին ասեց. Ահա ես մեռնում եմ, եւ Աստուած անպատճառ ձեզ այցելութիւն է անելու, եւ ձեզ այս երկրիցը հանելու է դէպի այն երկիրը, որի համար ինքը երդում արաւ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին։
Armenian Eastern Bible 1994
Յովսէփը, դիմելով իր եղբայրներին, ասաց. «Ահա ես մեռնում եմ։ Աստուած թող այցելի ձեզ, հանի այս երկրից ու տանի այն
Armenian NEA
Այս ամենից հետո Հովսեփն իր եղբայրներին ասաց. «Ահա ես մեռնում եմ։ Աստված կայցելի ձեզ և կհանի ձեզ այս երկրից ու կտանի այն երկիրը, որ Աստված երդվել է տալ մեր նախնիներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին»։