Genesis 7:21 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու երկրի վրայ շարժող ամէն մարմին, թէ՛ թռչուն, թէ՛ անասուն, թէ՛ գազան եւ թէ՛ երկրի վրայ սողացող ամէն սողուն եւ ամէն մարդ մեռան։
Armenian 2018
Երկրի վրա շարժվող ամեն մարմին՝ թե՛ թռչուն, թե՛ անասուն, թե՛ գազան և թե՛ երկրի վրա սողացող ամեն սողուն և ամեն մարդ մեռավ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երկրի վերայ շարժող ամեն մարմին՝ թէ թռչուն, թէ անասուն, թէ գազան եւ թէ երկրի վերայ սողացող ամեն սողուն, եւ ամեն մարդ մեռաւ։
Armenian Eastern Bible 1994
Մեռան երկրի վրայ շարժուող բոլոր կենդանի էակները՝ թռչունները, անասուններն ու գազանները, երկրի վրայ սողացող բոլոր
Armenian NEA
Ամեն մի էակ, որ շարժվում էր երկրի վրա, մեռավ. թռչունները, անասուններն ու գազանները, երկրի վրա սողացող բոլոր սողուններն ու բոլոր մարդիկ։