Genesis 7:23 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու երկրի երեսին վրայ եղող ամէն էակ ջնջուեցաւ, մարդէն մինչեւ անասունը, սողունէն մինչեւ երկնքի թռչունը. անոնք երկրէն ջնջուեցան ու միայն Նոյ մնաց եւ իրեն հետ տապանին մէջ եղողները։
Armenian 2018
Եվ ջնջվեց երկրի երեսին գտնվող ամեն էակ՝ մարդուց մինչև անասունը, մինչև սողունն ու մինչև երկնքի թռչունը։ Նրանք վերացան երկրի երեսից։ Մնացին միայն Նոյը և իր հետ տապանում եղողները։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ջնջուեցաւ երկրի երեսի վերայ լինող ամեն էակ՝ մարդից մինչեւ անասուն, մինչեւ սողունը եւ մինչեւ երկնքի թռչունը. Եւ երկրիցը ջնջուեցան. Եւ միայն Նոյը մնաց եւ իր հետ տապանումը լինողները։
Armenian Eastern Bible 1994
Աստուած բնաջնջեց երկրի երեսին գտնուող ամէն մի էակ՝ մարդուց մինչեւ անասուն, սողուններից մինչեւ երկնքի թռչունները։
Armenian NEA
Աստված բնաջնջեց երկրի երեսին գտնվող ամեն մի էակ՝ մարդուց մինչև կենդանի, սողուններից մինչև երկնքի թռչունները։ Նրանք վերացան երկրի երեսից։ Ողջ մնաց միայն Նոյը, և նրանք, որ նրա հետ տապանում էին։