Genesis 7:8 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Մաքուր անասուններէն ու անմաքուր անասուններէն եւ թռչուններէն ու երկրի վրայ ամէն սողացողներէն՝
Armenian 2018
Մաքուր անասուններից և այն անասուններից, որ անմաքուր են, թռչուններից և երկրի վրայի բոլոր սողուններից
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մաքուր անասուններիցը, եւ այն անասուններիցը որ մաքուր չեն եւ թռչուններիցը, եւ երկրի վերայ ամեն սողացողներիցը,
Armenian Eastern Bible 1994
Անպիղծ թռչուններից ու պիղծ թռչուններից, երկրի վրայ սողացող բոլոր սողուններից
Armenian NEA
Մաքուր թռչուններից և անմաքուր թռչուններից, մաքուր կենդանիներից և անմաքուր կենդանիներից, երկրի վրա սողացող բոլոր սողուններից