Habakkuk 2:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Փառքէն աւելի ամօթով կշտացար, Դուն ալ խմէ՛ ու մերկացի՛ր։ Տէրոջը աջ ձեռքին բաժակը քեզի պիտի դառնայ Եւ քու փառքիդ վրայ անարգանք պիտի գայ ։
Armenian 2018
Դու փառքից ավելի ամոթո՛վ կշտացար, դու ևս խմի՛ր ու մերկացի՛ր, դեպի քեզ պիտի դառնա Տիրոջ աջի բաժակը, և անարգանք պիտի գա քո փառքի վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Դու փառքից աւելի ամօթով կշտացար, դու էլ խմիր եւ մերկացիր, դէպի քեզ պիտի դառնայ Տիրոջ աջի բաժակը, եւ անարգանքը՝ քո փառքի վերայ։
Armenian Eastern Bible 1994
Փառքի փոխարէն անարգանքով լիացար. դու էլ խմի՛ր, շարժուի՛ր եւ դողա՛: Պաշարեց քեզ Տիրոջ Աջի բաժակը, եւ անարգութիւն
Armenian NEA
Դու ևս փառքի փոխարեն անարգանքի հագուրդը խմի՛ր, շարժվի՛ր և դողա՛։ Պաշարեց քեզ Տիրոջ Աջի բաժակը, և անարգանք կուտակվեց քո փառքի վրա.