Habakkuk 2:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Միթէ յանկարծ քեզ խածնողներ պիտի չելլե՞ն, Քեզի նեղութիւն տուողներ պիտի չարթննա՞ն, Դուն անոնց աւար պիտի չըլլա՞ս։
Armenian 2018
Մի՞թե հանկարծ վեր չեն կենալու քո վաշխառուները և չեն զարթնելու քեզ դողացնողները. դու ավար ես դառնալու նրանց համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մի՞թէ յանկարծ չեն վեր կենալու քեզ կծողները, եւ զարթնելու՝ քեզ տեղահան անողները, եւ դու աւար ես դառնալու նորանց համար։
Armenian Eastern Bible 1994
որովհետեւ յանկարծ կ՚ելնեն նրան ուտողները, կը զարթնեն նրա դաւաճանները, եւ դու աւար կը դառնաս նրանց համար:
Armenian NEA
որովհետև հանկարծակի կելնեն նրան ուտողները, և կզարթնեն նրան դավաճանողները, և հափշտակություն կդառնաս նրանց համար։