Habakkuk 3:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Լսեցի ու սիրտս սարսափեցաւ, Ձայնէն շրթունքներս դողացին։ Ոսկորներուս մէջ փտտութիւն մտաւ Ու եղած տեղս սարսափեցայ։ Հանգստութեամբ սպասեցի նեղութեան օրուան, Երբ ան ելլէ իր գունդերովը յարձակի իմ ժողովուրդիս վրայ։
Armenian 2018
Երբ Տերն ինձ այդ ամենը տեսանելի դարձրեց, ահը պատեց ինձ, շրթունքներս դողդողացին ձայնից, փտություն մտավ ոսկորներիս մեջ, և ես սարսռում եմ իմ կանգնած տեղում. սակայն հանգիստ սպասում եմ կորստյան օրվան, որ գա այն ժողովրդի դեմ, որ հարձակվել է մեզ վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Լսեցի եւ ներսս սարսափեց, ձայնիցը դողացին շրթունքներս, փտութիւն մտաւ իմ ոսկորների մէջ, եւ ես սարսափեցի իմ տեղը, որ հանգստանամ նեղութեան օրը, երբոր ժողովրդի վերայ է գալիս նա, որ նորան նեղում է։
Armenian Eastern Bible 1994
Նայեցի, եւ իմ սիրտը զարհուրեց իմ շրթների աղօթքների ձայնից, դող ընկաւ ոսկորներիս մէջ, եւ փորս անհանգստացաւ ներսից:
Armenian NEA
Զգուշացա, և իմ սիրտը զարհուրեց իմ շուրթերի աղոթքների ձայնից. դող մտավ ոսկորներիս մեջ, և փորս ներքուստ խռովվեց։ Կհանգստանամ նեղության օրը, երբ ելնեմ դեպի իմ պանդխտության ժողովուրդը։