Haggai 1:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այն ատեն Սաղաթիելեան Զօրաբաբէլն ու մեծ քահանայ Յովսեդեկեան Յեսուն եւ ժողովուրդին բոլոր մնացորդը հնազանդեցան իրենց Տէր Աստուծոյն ձայնին ու Անգէ մարգարէին խօսքերուն, ինչպէս իրենց Տէր Աստուածը զանիկա ղրկեր էր ու ժողովուրդը Տէրոջը երեսէն փախաւ։
Armenian 2018
Այն ժամանակ Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետը և ժողովրդի ամբողջ մնացորդը հնազանդվեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ձայնին և Անգե մարգարեի խոսքերին, որովհետև Տերը՝ իրենց Աստվածն էր նրան ուղարկել։ Եվ ժողովուրդը վախեցավ Տիրոջից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ լսեց Սաղաթիէլեան Զօրաբաբէլը եւ մեծ քահանայ՝ Յովսեդեկեան Յեսուն եւ ժողովրդի բոլոր մնացորդը իրանց Տէր Աստուծոյ ձայնին եւ Անգէ մարգարէի խօսքերին, ինչպէս որ իրանց Տէր Աստուածը նորան ուղարկել էր. եւ ժողովուրդը վախեց Տիրոջ երեսից։
Armenian Eastern Bible 1994
Յուդայի ազգից Սաղաթիէլի որդի Զորոբաբէլը, եւ քահանայ Յոսեդեկի որդի Յեսուն եւ ժողովրդի բոլոր մնացածները լսեցին իրենց
Armenian NEA
Եվ Զորաբաբելը՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդին, Հեսուն՝ Հովսեդեկ քահանայապետի որդին, և ժողովրդի բոլոր մնացորդները լսեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ձայնը և Անգեոս մարգարեի պատգամները, ինչպես որ Տերը՝ իրենց Աստվածը, նրան ուղարկեց իրենց մոտ. և ժողովուրդը վախեցավ Տիրոջ հայացքից։