Haggai 2:14 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անգէ պատասխան տուաւ ու ըսաւ. «Այսպէս է այս ժողովուրդը, Այսպէս է այս ազգը իմ առջեւս, կ’ըսէ Տէրը, Այսպէս է իրենց ձեռքերուն բոլոր գործը. Ինչ որ կը մատուցանեն՝ պիղծ է»։
Armenian 2018
Եվ Անգեն պատասխանեց ու ասաց. «Նույնպես է այս ժողովուրդը, և այսպես է այս ազգն իմ առաջ,- ասում է Տերը,- և այսպես են նրանց ձեռքի բոլոր գործերը, և ինչ որ մատուցեն այնտեղ, անմաքուր է»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Անգէն պատասխանեց եւ ասեց. Այսպէս է այս ժողովուրդը եւ այսպէս է այս ազգը իմ առաջին, ասում է Տէրը, եւ այսպէս է նորանց ձեռքի բոլոր գործքը. Եւ ինչ որ մատուցանեն այնտեղ՝ պիղծ է։
Armenian Eastern Bible 1994
Եւ Անգէն ասաց. «Եթէ հոգով պիղծն ու անսուրբը մօտենայ բոլոր այդ բաներին, մի՞թէ դա կը պղծուի»: Քահանաները պատասխանեցին
Armenian NEA
Պատասխան տվեց Անգեոսը և ասաց. «Նույնպես և այս ժողովուրդը, նույնպես և այս ազգը՝ իմ առաջ,- ասում է Տերը,- նույնպես և նրանց ձեռքերի բոլոր գործերը. ինչ որ դիպչի նրանց, կպղծվի նրանց նախկին հափշտակությունների պատճառով, և կմորմոքեն իրենց չարիքների երեսից. և ատեցիք դռների առաջ հանդիմանողներին»։