Haggai 2:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Որով վերջին տանը փառքը նախկինէն մեծ պիտի ըլլայ», «Այս տեղը խաղաղութիւն պիտի տամ», կ’ըսէ զօրքերու Տէրը։
Armenian 2018
Այս վերջին Տան փառքն առավել մեծ պիտի լինի նախկինից,- ասում է Զորքերի Տերը,- և այս տեղին խաղաղություն պիտի պարգևեմ»,- ասում է Զորքերի Տերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այս վերջի տան փառքը մեծ պիտի լինի առաջուանինիցը, ասում է Զօրաց Տէրը, եւ այստեղումը խաղաղութիւն պիտի տամ, ասում է Զօրաց Տէրը։
Armenian Eastern Bible 1994
Իմն է արծաթը, իմն է ոսկին, - ասում է Ամենակալ Տէրը, -
Armenian NEA
որպեսզի այդ տան վերջին փառքը լինի ավելի մեծ, քան նախկինինը,- ասում է Ամենակալ Տերը։ Եվ այդ տեղին խաղաղություն կտամ,- ասում է Ամենակալ Տերը,- հոգիների՛ խաղաղություն, փրկություն ամեն մեկի, ով կաշխատի ոտքի հանել այդ տաճարը»։