Hebrews 10:29 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Ալ ո՜րչափ սաստիկ պատիժի արժանի պիտի սեպուի կը կարծէք անիկա, որ Աստուծոյ Որդին ոտքի տակ առաւ եւ ուխտին արիւնը անմաքուր սեպեց, որով ինք սրբուեցաւ եւ շնորհներու Հոգին նախատեց։
Armenian 2017
ալ ո՜րչափ սաստիկ պատիժի արժանի պիտի սեպուի կը կարծէք անիկա, որ Աստուծոյ Որդին ոտքի տակ առաւ եւ ուխտին արիւնը անմաքուր սեպեց, որով ինք սրբուեցաւ եւ շնորհներու Հոգին նախատեց։
Armenian 2018
Կարծում եք՝ որչա՜փ ավելի խիստ պատժի կարժանանա նա, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել ուխտի արյունը, որով նա սրբվեց, և ով անարգել է շնորհի Հոգուն։
Armenian 2019
որքա՜ն աւելի ծանր պատիժի արժանի պիտի համարէք այն անձը՝ որ ոտնակոխ կ՚ընէ Աստուծոյ Որդին, կ՚արհամարհէ Նոր Ուխտի կնքումին համար թափուած արիւնը, որով Քրիստոս զինք սրբեց, եւ կ՚անարգէ շնորհքները պարգեւող Սուրբ Հոգին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Էլ ո՞րքան աւելի, կարծում էք, սաստիկ պատժի կարժանանայ, նա որ Աստուծոյ Որդուն ոտքի տակ կոխեց, եւ ուխտի արիւնը պիղծ համարեց որով նա սրբուեցաւ, եւ շնորհքի Հոգուն նախատեց։
Armenian Eastern Bible 1994
Ահաւոր է ընկնել կենդանի Աստծու ձեռքը։
Armenian NEA
Իսկ որչա՜փ ավելի խիստ պատժի արժանի պիտի համարեք նրան, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել նոր ուխտի արյունը, որով մաքրվել է ինքը և անարգել շնորհի Հոգին։
Armenian Western NT 1994?
Ա՛լ ո՜րչափ աւելի խիստ պատիժի կը կարծէք թէ պիտի արժանանայ ա՛ն՝ որ ոտնակոխ ըրած է Աստուծոյ Որդին, պիղծ համարած է ուխտին արիւնը՝ որով ինք սրբացաւ, եւ նախատած է շնորհքի Հոգին: