Hebrews 11:19 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Քանզի Աբրահամ կը մտածէր թէ Աստուած կարող է մեռելներէն ալ Իսահակը յարուցանել, ուստի որպէս նախատիպար ընդունեց զանիկա։
Armenian 2017
քանզի Աբրահամ կը մտածէր թէ Աստուած կարող է մեռելներէն ալ Իսահակը յարուցանել, ուստի որպէս նախատիպար ընդունեց զանիկա։
Armenian 2018
Աբրահամը մտածեց, որ Աստված կարող է Իսահակին մեռելներից էլ հարություն տալ, ուստի նա հետ ստացավ իր որդուն։
Armenian 2019
Աբրահամ նկատի առաւ, որ Աստուած մեռելներէն ալ կրնայ յարուցանել Իսահակը. ուստի իբրեւ մեռելներու յարութեան օրինակ՝ ետ ստացաւ իր զաւակը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մտածելով թէ Աստուած կարող է մեռելներից էլ յարուցանել. ուստի օրինակի համար էլ ընդունեց նորան։
Armenian Eastern Bible 1994
Աբրահամը իր մտքում մտածեց, թէ Աստուած կարո՛ղ է մեռելներից էլ յարութիւն տալ Իսահակին։ Ուստի եւ, որպէս նախօրինակ այդ
Armenian NEA
Աբրահամն իր մտքում մտածեց, թե Աստված կարո՛ղ է մեռելներից էլ հարություն տալ Իսահակին։ Ուստի և, որպես նախօրինակ այդ բանի, նա վերստացավ իր որդուն։
Armenian Western NT 1994?
որովհետեւ կը մտածէր թէ Աստուած կարող է յարուցանել զայն, նոյնիսկ մեռելներէն. ուրկէ ալ ստացաւ զայն՝ որպէս նախատիպար: