Hebrews 11:7 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Հաւատքով Նոյ պատգամ առնելով Աստուծմէ ՝ դեռ չերեւցած բաներուն համար՝ վախնալով տապանը շինեց իր տունը փրկելու համար, որով աշխարհս դատապարտեց եւ ժառանգորդ եղաւ այն արդարութեանը, որ հաւատքով կ’ըլլայ։
Armenian 2017
Հաւատքով Նոյ պատգամ առնելով Աստուծմէ ՝ դեռ չերեւցած բաներուն համար՝ վախնալով տապանը շինեց իր տունը փրկելու համար, որով աշխարհս դատապարտեց եւ ժառանգորդ եղաւ այն արդարութեանը, որ հաւատքով կ’ըլլայ։
Armenian 2018
Հավատով Նոյը, դեռևս անտեսանելի բաների մասին տեղեկանալով, երկյուղելով, իր տան փրկության համար շինեց տապանը, որով դատապարտեց աշխարհը և ժառանգորդ դարձավ հավատով արդարության։
Armenian 2019
Իր հաւատքով էր որ Նոյ երկիւղածութեամբ անսաց Աստուծմէ ստացած իր հրահանգին՝ գալիք եւ դեռ անտեսանելի բաներու մասին, եւ տապանը շինելով իր ընտանիքը փրկեց։ Նոյ իր հաւատքով՝ իր ժամանակի մարդիկը դատապարտեց եւ ժառանգեց հաւատքէն եկող արդարութիւնը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Հաւատքով Նոյը պատգամ առնելով դեռ չերեւացած բաների համար եւ երկիւղած լինելով շինեց տապանը իր տան փրկութեան համար, որով աշխարհքիս դատապարտեց. եւ ժառանգ եղաւ հաւատքով լինող արդարութեանը։
Armenian Eastern Bible 1994
Հաւատո՛վ է, որ Նոյը, պատգամ ստանալով դեռեւս անտեսանելի բաների մասին, վախից բռնուած՝ իր ընտանիքի փրկութեան համար
Armenian NEA
Հավատո՛վ Նոյը, հրաման ստանալով դեռևս անտեսանելի բաների մասին, երկնչելով՝ իր ընտանիքի փրկության համար տապանը պատրաստեց, որով և դատապարտեց աշխարհը և ժառանգորդ եղավ այն արդարության, որ հավատից է։
Armenian Western NT 1994?
Հաւատքո՛վ Նոյ, պատգամ ստանալով Աստուծմէ՝ տակաւին անտեսանելի բաներու մասին, երկիւղածութեամբ կերտեց տապան մը՝ իր ընտանիքին փրկութեան համար, որով դատապարտեց աշխարհը եւ ժառանգորդ եղաւ այն արդարութեան՝ որ կ՚ըլլայ հաւատքով: