Hebrews 13:6 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Այնպէս որ կը համարձակինք ըսելու. «Տէրը իմ օգնականս է, ուստի ես պիտի չվախնամ. մարդը ինծի ի՞նչ պիտի ընէ»։
Armenian 2017
այնպէս որ կը համարձակինք ըսելու. «Տէրը իմ օգնականս է, ուստի ես պիտի չվախնամ. մարդը ինծի ի՞նչ պիտի ընէ»։
Armenian 2018
Այնպես որ համարձակվում ենք ասել. «Տերն է իմ օգնականը, և ես չպիտի վախենամ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել» ։
Armenian 2019
Այնպէս որ, համարձակօրէն ըսենք.– « Տէրն է իմ օգնականս, հետեւաբար չեմ վախնար. ի՞նչ կրնայ ընել մարդը ինծի»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այնպէս որ համարձակ ենք ասելու. Տէրն է իմ օգնականը, եւ ես չեմ վախենալ, ի՞նչ կանէ ինձ մարդը։
Armenian Eastern Bible 1994
Այնպէս որ, համարձակ լինենք եւ ասենք.
Armenian NEA
Այնպես որ համարձակ լինենք և ասենք. «Տե՛րն է իմ օգնականը, և ես չպիտի երկնչեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել» ։
Armenian Western NT 1994?
Հետեւաբար վստահութեա՛մբ ըսենք. «Տէրը իմ օգնականս է, ուստի պիտի չվախնամ. մարդը ի՞նչ պիտի ընէ ինծի»: