Hebrews 2:3 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Հապա մենք ի՞նչպէս պիտի ազատինք՝ եթէ անհոգ ըլլանք այնպիսի մեծ փրկութեան մը մասին, որ նախ Տէրոջմէն հռչակուեցաւ ու լսողներուն ձեռքով հաստատուեցաւ.
Armenian 2017
հապա մենք ի՞նչպէս պիտի ազատինք՝ եթէ անհոգ ըլլանք այնպիսի մեծ փրկութեան մը մասին, որ նախ Տէրոջմէն հռչակուեցաւ ու լսողներուն ձեռքով հաստատուեցաւ.
Armenian 2018
ապա մենք ինչպե՞ս պիտի խուսափենք, եթե այսպիսի մեծ փրկության նկատմամբ անտարբեր լինենք, որը սկզբից Տիրոջ կողմից հռչակվեց, հետո մեր մեջ հաստատվեց նրան լսողների միջոցով։
Armenian 2019
ի՞նչպէս մենք կրնանք պատիժէ զերծ մնալ, եթէ կարեւորութեամբ նկատի չառնենք այն մեծ փրկութիւնը, որուն մասին նախ Տէրը ինք խօսեցաւ եւ որուն վկայութիւնը մեզի տուին զայն իրմէ լսողները։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ապա մենք ինչպէ՞ս կպրծնենք, եթէ անհոգ լինենք այսպիսի մեծ փրկութեան համար, որ սկիզբն առաւ խօսուելու Տէրիցը, եւ լսողների ձեռովը մեր միջումը հաստատուեցաւ
Armenian Eastern Bible 1994
մենք ինչպէ՞ս պիտի ազատուենք, եթէ անհոգ գտնուենք այնպիսի փրկութեան հանդէպ, որ նախ հռչակուեց Տիրոջ կողմից եւ ապա
Armenian NEA
մենք ինչպե՞ս պիտի ազատվենք, եթե անտարբեր գտնվենք այնպիսի փրկության հանդեպ, որ նախ հռչակվեց Տիրոջ կողմից և ապա հաստատվեց մեզ համար նրանց միջոցով, ովքեր լսել էին այն։
Armenian Western NT 1994?
մենք ի՞նչպէս զերծ պիտի մնանք՝ եթէ անհոգ ըլլանք այնպիսի մեծ փրկութեան մը հանդէպ, որ սկիզբ առաւ Տէրոջ խօսքով ու մեր մէջ հաստատուեցաւ լսողներուն միջոցով.