Hebrews 7:11 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Արդ՝ եթէ կատարելութիւնը Ղեւտացիներու քահանայութեան ձեռքով ըլլար, (որովհետեւ ժողովուրդը անոր ատենը օրէնքին տակ դրուեցաւ,) ալ ի՞նչ պէտք էր որ Մելքիսեդեկի կարգին պէս ուրիշ քահանայ մը ելլէ ու չըսուի Ահարոնի կարգին պէս։
Armenian 2017
Արդ՝ եթէ կատարելութիւնը Ղեւտացիներու քահանայութեան ձեռքով ըլլար, (որովհետեւ ժողովուրդը անոր ատենը օրէնքին տակ դրուեցաւ), ալ ի՞նչ պէտք էր որ Մելքիսեդեկի կարգին պէս ուրիշ քահանայ մը ելլէ ու չըսուի Ահարոնի կարգին պէս։
Armenian 2018
Եթե կատարելությունը ղևտացիների քահանայության միջոցով էր (որովհետև ժողովուրդը նրա վրա հիմնվելով օրենքն ընդունեց), էլ ի՞նչ կարիք կա, որ Մելքիսեդեկի կարգով մի ուրիշ քահանա հանդես գա Ահարոնի կարգի փոխարեն,
Armenian 2019
Գիտենք, թէ Ղեւտացիներու քահանայութիւնն էր հիմը սրբութեան այն օրէնքին, որ Իսրայէլի ժողովուրդին տրուեցաւ։ Արդ, եթէ կարելի ըլլար այդ քահանայութեան միջոցաւ կատարելութեան հասնիլ, Աստուած ի՞նչ պէտք պիտի ունենար նոր քահանայապետ մը տալու Մելքիսեդեկի օրինակով եւ ոչ՝ Ահարոնի քահանայութեան շարունակութենէն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ապա ուրեմն եթէ կատարելութիւնը Ղեւտացիների քահանայութիւնովն էր, (որովհետեւ ժողովուրդը նորա վերայ հիմնուելով օրէնքն ընդունեց), էլ ի՞նչ պէտք կայ, որ Մելքիսեդեկի կարգի պէս մի ուրիշ քահանայ վեր կենայ եւ ոչ թէ Ահարօնի կարգի պէս ասուի։
Armenian Eastern Bible 1994
Իսկ արդ, եթէ կատարելութիւնը ղեւտացիների քահանայութեան միջոցով էր լինում (քանի որ ժողովուրդը նրանով էր օրէնք
Armenian NEA
Իսկ արդ, եթե կատարելությունը ղևտացիների քահանայության միջոցով էր լինում (քանի որ ժողովուրդը նրանով էր Օրենքը ստացել), ի՞նչ կարիք կար այլևս, որ մեկ այլ քահանա երևան գար, ըստ Մելքիսեդեկի կարգի, եթե չասենք՝ ըստ Ահարոնի կարգի,
Armenian Western NT 1994?
Ուրեմն, եթէ կատարելութիւնը Ղեւտացիներու քահանայութեամբ ըլլար, (քանի որ ժողովուրդը Օրէնքին տակ դրուեցաւ անոր ատենը,) ա՛լ ի՞նչ պէտք կար որ ուրի՛շ քահանայ մը ելլէր՝ Մելքիսեդեկի կարգին համեմատ, եւ չկոչուէր Ահարոնի կարգին համեմատ: