Hebrews 9:23 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Ուստի հարկ էր որ երկնաւոր բաներուն օրինակները ասոնցմով մաքրուէին. ուրեմն բուն երկնաւորները՝ ասոնցմէ աւելի աղէկ զոհերով։
Armenian 2017
Ուստի հարկ էր որ երկնաւոր բաներուն օրինակները ասոնցմով մաքրուէին. ուրեմն բուն երկնաւորները՝ ասոնցմէ աւելի աղէկ զոհերով։
Armenian 2018
Արդ հարկավոր էր, որ երկնավոր բաների օրինակներն այսպիսի բաներով մաքրվեին, իսկ բուն երկնավորները՝ դրանցից ավելի լավ զոհերով։
Armenian 2019
Այսպէս ուրեմն, եթէ երկնաւոր Սրբարանին ընդօրինակութիւնը եղող երկրաւոր սրբարանը այսպիսի ծէսերով հարկ էր որ սրբուէր, բուն իսկ երկնաւորը աւելի՛ լաւ զոհերու պէտք ունէր հարկաւ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Արդ հարկաւոր էր որ երկնքումը եղած բաների օրինակներն այսպիսի բաներով սրբուին. բայց բուն երկնաւորները նորանից աւելի ազնիւ պատարագներով։
Armenian Eastern Bible 1994
Եթէ պէտք էր, որ երկնաւոր բաների օրինակները այսպիսի ծէսերով մաքրուէին, ապա բուն իսկ երկնաւորները պէտք է մաքրուէին
Armenian NEA
Եթե պետք էր, որ երկնավոր բաների օրինակները այսպիսի ծեսերով մաքրվեին, ապա բուն իսկ երկնավորները պետք է մաքրվեին դրանցից էլ ավելի լավ զոհերով.
Armenian Western NT 1994?
Ուրեմն հարկ էր որ երկնային բաներուն օրինակները մաքրուէին ասոնցմով, իսկ նոյնինքն երկնաւորները՝ ասոնցմէ լաւագոյն զոհերով: