Hebrews 9:8 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Սուրբ Հոգին կը ցուցնէր՝ թէ սրբարանին ճանապարհը յայտնի եղած չէր, քանի որ տակաւին առաջին խորանը կը կենար.
Armenian 2017
Սուրբ Հոգին կը ցուցնէր՝ թէ սրբարանին ճանապարհը յայտնի եղած չէր, քանի որ տակաւին առաջին խորանը կը կենար.
Armenian 2018
Դրանով Սուրբ Հոգին ցույց էր տալիս, որ «սրբության» ճանապարհը հայտնված չէ, քանի որ առաջին խորանը դեռ հաստատուն էր մնում։
Armenian 2019
Այդ բոլորով Սուրբ Հոգին ցոյց կու տար, թէ որքան ատեն որ վրանին առաջին սրահը կանգուն կը մնար՝ բուն Սրբարանին մուտքը մեր առջեւ փակ էր,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սուրբ Հոգին նորանով ցոյց էր տալիս, որ դեռ սրբութիւնների ճանապարհը յայտնուած չէր, քանի որ առաջի խորանը դեռ հաստատ կանգնած էր,
Armenian Eastern Bible 1994
որ մատուցում էր իր եւ ժողովրդի մեղքերի համար։ Սրանով Սուրբ Հոգին ցոյց էր տալիս, որ սրբարանի ճանապարհը յայտնուած չէ,
Armenian NEA
որ մատուցում էր իր և ժողովրդի մեղքերի քավության համար։ Սրանով Սուրբ Հոգին ցույց էր տալիս, որ սրբարանի ճանապարհը հայտնված չէ, քանի դեռ հաստատուն է մնում առաջին խորանը։
Armenian Western NT 1994?
Սուրբ Հոգին սա՛ կը բացայայտէր, թէ սրբարանին ճամբան յայտնաբերուած չէր, քանի դեռ կը կենար առաջին խորանը,