Hosea 11:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Զանոնք կարեկցութեան չուաններով, սիրոյ կապերով առաջնորդեցի Ու անոնց պարանոցէն լուծը հանողներու պէս եղայ իրենց Եւ զանոնք քաղցրութեամբ կերակրեցի։
Armenian 2018
Մարդկային լարերով՝ սիրո կապերով, ես ձգեցի նրանց և նրանց համար իրենց ծնոտներից լուծը հանողի պես եղա. խոնարհվելով նրանց դեմ՝ իրենց կերակրում էի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մարդի լարերով ես նորանց քաշեցի՝ սիրոյ կապերով, եւ ես նորանց համար եղայ իբրեւ նորանց ծնօտներիցը լուծը հանող, եւ հանդարտ լինելով նորանց դէմ՝ ուտեցնում էի։
Armenian Eastern Bible 1994
չիմացան, որ ես բժշկում եմ նրանց:Երբ մարդիկ ապականուեցին, ես կապեցի նրանց իմ սիրոյ կապերով եւ նրանց համար դարձայ
Armenian NEA
մարդկանց ապականությունից։ Քաշեցի նրանց իմ սիրո կապանքներով. նրանց համար կլինեմ մեկի պես, որ կապտակի նրա ծնոտին. կնայեմ նրան ու կհաղթեմ նրան։